Թուրքիայի սահմանին բանակ է կազմավորվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 5, 2012 21:02

Սիրիայում PKK ահաբեկչական կազմակերպության շարունակությունը հանդիսացող Դեմոկրատական միություն կուսակցությունը Թուրքիայի սահմանային շրջաններում շարունակում է իր պրովոկացիոն գործողությունները:
Դեմոկրատական միություն կուսակցությունը հայտարարել է, որ Սիրիական սահմանի հյուսիսում գտնվող այն քաղաքներում, որտեղ մեծ քանակությամբ քրդեր կան, այսպես կոչված Արևմտյան Քրդստանի սահմանների մեջ մտնող քաղաքների ռազմական անվտանգությունը իրականացնելու համար Քրդստանի ժողովրդական բրիգադաների բանակ է հիմնում: Նրանք նաև հայտարարել են, որ Արևմտյան Քրդստանի մեծամասամբ քրդերով բնակեցված քաղաքների անկախության և ազատության ճանապարհին ռազմական անվտանգության ապահովմամբ մասնավորապես հենց այդ բանակն է զբաղվելու: Կուսակցության ղեկավարները Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական քաղաքների թաղամասերում և փողոցներում անվտանգության ապահովմամբ զբաղվող խմբերին հրավիրել են անդամակցելու նորաստեղծ միավորմանը:
Ինչպես հաղորդում է թուրքական «Zaman»-ը`հայտարարվել է, որ բանակը, որը տեղակայվել է Մարդինի շրջանի Նուսայմբին գավառում, ստեղծվել է դրսի կազմավորումներին լիկվիդացնելու համար:

Դիտվել է 1058 անգամ:
Print Friendly

Leave a Reply