ՀՀ արտգործնախարարն ընդունեց շվեյցարացի պատգամավորներին

Պաշտոնական, Օրվա լուր | | October 5, 2012 20:59

Հոկտեմբերի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Շվեյցարիայի խորհրդարանի «Շվեյցարիա-Հայաստան» բարեկամության խորհրդարանական խմբի պատվիրակությանը` համանախագահներ Ուելի Լոյենբերգերի և Դոմինիկ դը Բյումանի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր քսան տարիների ընթացքում թե´ փոխադարձ այցերի և թե´միջազգային տարբեր հարթակներում հաճախակի շփումների միջոցով, բնականոն հաճախականությամբ զարգացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսության առնչությամբ:
Նախարար Նալբանդյանն ողջունեց շվեյցարացի պատգամավորների այցն Արցախ՝ նշելով, որ նման այցելությունները հնարավորություն են առաջին ձեռքից ծանոթանալու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և տեղում առկա իրավիճակին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար շվեյցարացի խորհրդարանականներն վստահեցրեցին, որ շարունակելու են իրենց գործունեությունը ուղղված հայ-շվեյցարական փոխգործակցության առավել ամրապնդմանն ու խորացմանը:
Նախարար Նալբանդյանը առանձնահատուկ կարևորեց խորհրդարանական դիվանագիտության դերը, և մասնավորապես բարեկամական խմբերի կողմից իրականացվող աշխատանքները որպես երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կարևոր բաղադրիչ:
Կողմերն անդրադարձան նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի:

Դիտվել է 813 անգամ:
Print Friendly

Leave a Reply