Թուրքիայում միգուցե 18 տարեկանում ընտրվելու իրավունք ունենան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 5, 2012 20:52

Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Yıldız» տեխնիկական համալսարանի նոր ակադեմիական տարվա բացմանն է մասնակցել, որտեղ նրան պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել: Իր ելույթում նա նշել է, որ ընտրվելու իրավունք ունենալու տարիքը պետք է 25-ից իջեցնել 18-ի: Մատնանշելով, այն հանգամանքը, որ Եվրոպայի շատ երկրներում ընտրվելու իրավունք ունենալու տարիքը 18-ն է, վարչապետը օրինակ է բերել 18 տարեկանում Ստամբուլը նվաճլով մի դարաշրջան փակած և մեկ այլ շրջան բացած օսմանյան սուլթան Մեհմեդ Նվաճողին:
Էրդողանը, նշելով, որ Թուրքիան ընտրվելու իրավունքը 30-ից 25 տարեկան դառնալու ընթացքում մեծ դժվարություններ է ապրել, ասել է. «Գիտեք, թե սա ինչ է նշանակում: Նշանակում է, որ մենք ձեզ չենք վստահում: Եթե 18 տարեկանին ընտրելու իրավունք ես տվել, եկ 18 տարեկանին ընտրվելու հնարավորություն էլ տանք»,-Էրդողանի խոսքերն է վկայակոչում թուրքական «Radikal»-ը:

Դիտվել է 834 անգամ:
Print Friendly

Leave a Reply