Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵՄ երկրների դեսպաններին

Պաշտոնական, Օրվա լուր | | October 5, 2012 17:56

Հոկտեմբերի 5-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ է ունեցել Երևանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանների և ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ:
Հանդիպմանը հանգամանալից մտքերի փոխանակում տեղի է ունեցել Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների, այդ շրջանակներում ընթացող բանակցությունների և իրականացվող ծրագրերի վերաբերյալ: Կողմերն անդրադարձել են Ասոցացման օրակարգի ձևավորման հարցին: Երկուստեք գոհունակություն է հայտնվել Հայաստան- ԵՄ հարաբերություններում գրանցված առաջընթացի կապակցությամբ:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շարունակմանը, քննարկվել է միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ:

Դիտվել է 858 անգամ:
Print Friendly

Leave a Reply