Եթե չի խոսի, ուրեմն թող դատեն. Բիշարյանը Օսկանյանի գործի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 5, 2012 17:43

“Ես պետք է ասեմ, որ Ազգային ժողովը բոյկոտ տեսել է դեռևս 2003 թվականին, երբ “Դաշինք” միասնությունը բոյկոտեց խորհրդարանական նստաշրջանի նիստերը, և հետագայում եղան գործընթացներ, բանակցություններ, որի արդյունքում վերականգնվեցին նիստերը: Մնացած քաղաքական ուժերի մասնակցությունը հնարավորություն է տալիս չխաթարելու քառօրյա նիստերը, բայց ես կարծում եմ, որ ԲՀԿ-ի պատգամավորները հետագա նիստերին կմասնակցեն”,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց “Օրինաց երկիր” խմբակցության ղեկավար հեղինե Բիշարյանը` պատասխանելով այն հացրին, թե հնարավոր է, արդյոք, որ ԲՀԿ-ն բոյկոտի ամբողջ նստաշրջանը:
Իսկ ինչ վերաբերում է ԱԳՆ շենքը վաճառելու և հյուրանոցի վերածելու վերաբեյալ ՕԵԿ-ի դիրքորոշմանը, ապա Մհեր Շահգելդյանն ասաց, որ իրենց կարծիքով Հրապարակի կենտրոնում, որտեղ արդեն իսկ գործում է Մարիոթ Արմենիա հյուրանոցը, և կան նախագծեր նմանատիպ այլ հյուրանոցի, մասնավորապես` “Հայաթի” հյուրանոցի կառուցման վերաբերյալ, ապա այս մոտեցմամբ կարելի է ենթադրել, որ Հրապարակը փորձում են ավելի շատ մոտեցնել զբոսաշրջության կենտրոնի, ինչպիսին եղել է առաջ:
Իսկ լրագրողներից մեկի` Հեղինե Բիշարյանին ուղղված այն հարցին, թե ինչու մասնակցեցին Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը, ՕԵԿ խմբակցության ղեկավարն ասաց. “Մենք այդ քվեարկությանը մասնակցեցինք, քանի որ մեզ համար կարևոր է` հասկանալու համար, թե ինչ է ուզում իրավապահ մարմինը, ինչպիսի խնդիրներ կան “Սիվիլիթաս” հիմնադրամում, և ինչու չեն համընկնում հիմնադրամի տնօրենի և իրավապահ մարմինների կարծիքները”:
Բիշարյանը նաև ասաց, որ այդ հարցը իրենք քննարկել են իրենց կոալիցիոն գործընկերոջ հետ և այդ որոշմանն են հանգել, իսկ երբ լրագրողներից մեկը փորձեց ճշտել, թե այդպիսով նա նկատի ունի, որ իրենք ՀՀԿ-ի հետ են ճշտել այդ հարցը, Բիշարյանը լրագրողի հարցը որակեց ծեծված, անհիմն և ճղճիմ:
Բիշարյանը Օսկանյանին, արդեն որպես մեղադրյալ, հարցաքննելու վերաբերյալ էլ նշեց, որ եթե չի խոսի, ուրեմն թող դատեն. “Բայց ես վստահ եմ, որ պարոն Օսկանյանը, ի վերջո, կխոսի”:
Վահե Մակարյան

Դիտվել է 983 անգամ:
Print Friendly

Leave a Reply