Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 17, 2009 12:02

exxvՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Ժորժ Կոլոմբիեին:

Համազեկուցողների այցի նպատակն է ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանից առաջ դիտարկել Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1609, 1620 եւ 1643 բանաձեւների կատարման ընթացքը:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրախորհրդի հետ Հայաստանի գործակցությունը եւ ասել. «Կարծում եմ` այս ժամանակահատվածը ցույց տվեց, որ մեր երկիրը պատրաստ է կատարել ստանձնած պարտավորությունները»:

Երկուստեք նշվել է առկա խնդիրներին լուծումներ գտնելու ուղղությամբ կողմերի միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը:

Զրուցակիցները կարեւորել են գրանցված առաջընթացը: Համազեկուցողները ողջունել են համաներման գործընթացի վերաբերյալ երկրի ղեկավարի նախաձեռնությունը: Նրանք նաեւ հետաքրքրվել են համաներում հայտարարելու ընթացակարգով, անդրադարձել ժամկետներին եւ ընդգրկման ծավալներին:
Համազեկուցողները նշել են, որ իրենց դիտարկումները կներկայացնեն ԵԽԽՎ առաջիկա լիագումար նիստին:

Դիտվել է 1005 անգամ:
Print Friendly

Leave a Reply