Մերկ աղմուկ Տեխասում. կին-ոստիկանը ներկայացրել է բաց լուսանկարներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 5, 2012 16:33

ԱՄՆ Տեխաս նահանգի, Հյուստոն քաղաքում ոստիկանության սերժանտին հեռացրեցին աշխատանքից, երբ պարզվեց, որ նա իր բաց լուսանկարները տեղադրում է մոդելների համար նախատեսված կայքում: 42-ամյա Սթեյսի Սուրոյի գործընկերները խոստովանեցին, որ չէին կարող պատկերացնել, որ իրենց կոլեգան այդպիսի տարօրինակ հոբբի ունի, հաղորդում է NY Daily News-ը:

Տեխասցի միայնակ մայր Սթեյսի Սուրոն շաբաթը հինգ օր հասարակությանն էր ներկայանում միայն ոստիկանական համազգեստով : Ինչպիսին էր նրա գործընկերների զարմանքը, երբ նրանք ModelMayhem.com կայքում հայտնաբերեցին սերժանտի կիսամերկ լուսանկարները:

Այդ պորտալում դրվում են ոչ միայն պրոֆեսիոնալ մոդելների լուսանկարներ, այլև սիրողական: Սերժանտ Սուրոն  կայքում գրանցվել է կեղծանունով` Տեսսորո և իրեն ներկայացրել  որպես «մոդելային բիզնեսի վետերան»: Եթե դա իրոք այդպես է, ապա էրոտիկ ծառայողուհին խախտել է օրենքը: Ոստիկանության աշխատակիցները պարտավոր են ղեկավարությանը տեղեկացնել իրենց լրացուցիչ եկամուտների մասին:
Երբ  Հյուստոնի ոստիկանության ղեկավարությանը հայտնի դարձավ, թե ինչով է զբաղվում Սթեյսի Սուրոն իր ազատ ժամանակ, նա որոշեց ժամանակավորապես  աշխատանքից հեռացնել սերժանտին: Իշխանության ներկայացուցիչները չեն բացառում , որ ծառայողական քննության արդյունքում կինը կզրկվի իր պաշտոնից:

Դիտվել է 2189 անգամ:
Print Friendly

Leave a Reply