Գալուստ Սահակյան. “Լավ կլինի Բիձինա Իվանիշվիլիին ոչ թե Ծառուկյանի հետ համեմատեք, այլ Օսկանյանին”

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 5, 2012 15:42

Գալուստ Սահակյանը չգիտի հավատում է, թե ոչ նրան, որ Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելուց հետո Ռոբերտ Քոչարյանի արած հայտարարությունը հենց Քոչարյանի ձեռագիրն է:
“Ճշտելու հարց է, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը, երբ ԱԺ-ում այսօր պատասխանում էր լրագրողների հարցերին:
“Անկախ”-ի բարձրացրած այդ հարցին, թե մի քանի օր առաջ տված իր հարցազրույցից հետո նա արդյոք ճշտել է, ձեռագիրը Քոչարյանինն էր, թե ոչ, Գալուստ Սահակյանը ոչ հստակ և խճողված պատասխան տվեց: Իսկ երբ “Անկախ”-ի փորձեց հստակեցնել, թե, ի վերջո, հավատում է Գալուստ Գրիգորիչը, որ այդ հայտարարությունը հենց Քոչարյանն է տարածել իր մամուլիս խոսնակի միջոցով, այլ ոչ թե հորինովի է, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ այդ գաղափարն ինքնին փուչիկ է:
“Հավատամ , թե չհավատամ, համենայնդեպս, պատասխանում եմ, որ այդ գաղափարն ինքնին փուչիկ է, որևէ արժեք չի ներկայացնում”,-ասաց Սահակյանը` նկատելով, որ նման մոտեցումները, սովորաբար, ավելի թափանցիկ են ներկայացվում. “Քոչարյանը կարող էր որևէ հրապարակումով, որևէ հեռուստանընկերությունով կամ որևէ մամուլի ասուլիսով ներկայացվեր, քանի որ, սովորաբար, նման ձևավորված մոտեցումներն ավելի թափանցիկ են ներկայացվում, իսկ ես չեմ կարծում, որ Քոչարյանը նման խնդիր ուներ թաքուն մի բան ներկայացներ”:
Իսկ այն տեսակետին, թե Գագիկ Ծառուկյանին սկսել են համեմատել Վրաստանի ընդդիմության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հետ, Գալուստ Սահակյանն ասաց. “Որ լավ կլինի ոչ թե Ծառուկյանին համեմատեք, այլ Օսկանյանին”:
Սակայն այս խոսքից հետո ավելացրեց. “Կատակ էի անում, հուսով եմ` լուրջ չընդունեցիք”:

Վահե Մակարյան

Դիտվել է 920 անգամ:
Print Friendly

Leave a Reply