Էրդողանը սպառնում է կասեցնել գործընթացը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | March 1, 2010 15:29

Ռեջեփ Թայիբ ԷրդողանԵթե մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունի հայերի Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը, ապա հայ-թուրքական հաշտեցման գործընթացը կկասեցվի. երեկ այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսում Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկմանը:

«Այժմ ԱՄՆ-ում գտնվում է մեր պատգամավորական խումբը: Մենք նույնպես շարունակում ենք այդ գործընթացը և շահագրգռված կողմերի հետ մշտական կապի մեջ ենք գտնվում: Շվեյցարիայում սկսված գործընթացը շարունակվում է, և եթե մյուս կողմն էլ կառուցողական մոտեցում դրսևորի, ապա մենք կկարողանանք արդյունքների հասնել: Սակայն, եթե մարտի 4-ին և ապրիլի 24-ին ԱՄՆ-ի կողմից սխալ քայլ կատարվի, ապա, ըստ ամենայնի, հայ-թուրքական մերձեցման գործընթացը կկասեցվի: Կարծում եմ, որ ամերիկյան կոնգրեսականները հաշվի կառնեն սա՝ մինչ այդ առիթով որոշում կայացնելը»,-Էրդողանի խոսքերն է մեջբերում  ադրբեջանական 1news.az-ը՝ հղում կատարելով թուրքական Hurriyet-ին:

Դիտվել է 2887 անգամ:
Print Friendly

Leave a Reply