Մի ժամանակ էլ Տիզբոն էին գնում հայտարարություն անում, դրա համար էլ ազգը կործանվեց. Գալուստ Սահակյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 5, 2012 15:18

Գալուստ Սահակյանը կարծում է, որ ԵԽԽՎ-ում Օսկանյանի հարցը բարձրացնելը ճիշտ չէ, քանի որ այդ նույն խնդիրը նրանք կարող էին բարձրացնել նաև սեփական ժողովրդի ազգային Ժողովում: Այս մասին այսօր լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
“Եթե դա չհաջողվեց, ապա կարծում եմ, որ հիմնական բեռը իր վրա վերցրեց Վարդան Օսկանյանը”,-ասաց Սահակյանը` նշելով, որ Եվրոխորհրդում կասեն, թե որտեղ կասեն, դա իրավական հարց է, և կարծում է, որ իրավական հարթությունում մեր ժողովրդի համար ապացուցված վերջաբան կունենան:
“Մի ժամանակ էլ Տիզբոն էին գնում հայտարարություն անում, դրա համար էլ ազգը կործանվեց: Իբրև թե եվրոպացիները այնքան վճռական են Վարդան Օսկանյանի և Բարգավաճ Հայաստանի խնդիրներով, որ հանկարծ լուծումները կարելի որոնել այդ ափերում”,-ասաց Գալուստ Գրիգորիչը` ընգծելով, որ սենսացիա սարքելու ոչինչ չկա:
Գալուստ Սահակյանը նաև հույս հայտնեց, որ հասարակությունը որոշ ժամանակ անց կհանգստանա այս իրադարձությունից:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե այս դեպքը Հայաստանի միջազգային վարկանիշի վրա կանդրադառնա, թե ոչ, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. “Ես չեմ կարծում, որ Բարգավաճ Հայաստանը այնպիսի մոդել է ստեղծել, որ անպայման պետք է խնդիրն այնպես առաջ տանի, որ Հայաստանի վարկը ընկնի միջազգային ասպարեզում:
Գ. Սահակյանը նաև խոսեց ՀՀ ԱԳ նախարարության շենքի վաճառքի մասին` նշելով, որ այդ շենքը, իբրև Արտգործնախարարություն, բավականին սուղ հնարավորությունների տեր շենք է, իսկ թե այդ շենքի հետ ինչ նոստալգիկ հիշողություններ կան, դա արդեն քննարկելու հարց է:

Վահե Մակարյան

Դիտվել է 965 անգամ:
Print Friendly

Leave a Reply