Համասը շնորհակալ է Ասադին օգնության համար, սակայն սատարում է սիրիական ժողովրդին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | հոկտեմբերի 5, 2012 14:59

 Պաղեստինյան շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Համաս Հալեդ Մաշալը, ելույթ ունենալով Կահիրեում Սալահադդին Էյուբի կողմից Երուսաղեմի նվաճմանը նվիրված միջոցառման ժամանակ, անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին:

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը`Համասը հայտարարել է, որ չի մոռանում իրենց շարժմանը Բաշար Ասադի ցուցաբերած օգնությունը, սակայն անտեղի է համարում  սիրիական ժողովրդի արյան գնով ընթացող սակարկումները:

Մաշալը ընդգծել է, որ պաղեստինցիները սատարում են իրենց իրավունքների համար պայքարող ժողովրդին:

Դիտվել է 805 անգամ:

Leave a Reply