Որքան վճարել քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | October 5, 2012 14:52

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`

Ազգանվան, անվան և հայրանվան փոխման, ներառյալ` վկայական տալու համար՝ 5000 դրամ,

Ամուսնության գրանցման, ներառյալ` վկայական տալու համար՝ 1000,

Ամուսնալուծության գրանցման, ներառյալ` վկայական տալու համար՝ 20000,

Քաղաքացիական կացության ակտերի գրանցումների փոփոխություն, լրացում և ուղղում կատարելու, ներառյալ` վկայական տալու համար՝ 5000,

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին վկայականների կրկնօրինակը տալու համար՝ 3000,

Հայրություն (մայրություն) ճանաչելու համար՝ 1000,

Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից երեխայի որդեգրում գրանցելու համար՝ 30000,շ

Քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելու, ներառյալ` վկայականներ տալու համար՝ 3000,

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանք տալու համար՝ 2000,

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու ծանուցում Հայաստանի Հանրապետության տարածքում ուղարկելու համար՝ 1000,

Օտարերկրյա պետություններից քաղաքացիների դիմումի համաձայն` նրանց վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու համար ՝ 2000,

Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տալու համար՝ 1000,

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու վերաբերյալ տեղեկանք տալու համար՝ 2000 դրամ,

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից (բաժնից) դուրս կատարվող քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքը գանձվում է սույն հոդվածով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով:

 

«ՓԱՍՏԻՆՖՈ»

Դիտվել է 1002 անգամ:
Print Friendly

Leave a Reply