Դուբայում կառուցելու են Թաջ Մահալի ճշգրիտ կրկնօրինակը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 5, 2012 14:52
Արաբական Էմիրությունների իշխանությունները Դուբայում հանրահայտ Թաջ Մահալի ճշգրիտ կրկնօրինակը կառուցելու իրենց համաձայնությունն են տվել, որը պաշտոնապես գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ճարտարապետական ժառանգության ցանկում:
Նախագծով, որը ստացել է «Taj Arabia» անվանումը, նախատեսվում է ռեստորաններով ու առևտրի կենտրոններով հինգաստղանի շքեղ հյուրանոց ստեղծել: Նախագծի իրականացման պատասխանատբությունը կրելու է «Link Global» կորպորացիան, իսկ համալիրի վրա կծախսվի 350 մլն ԱՄՆ դոլար:
Իսկ բնօրինակը` հնդկական Ագրայում XVII դարում կառուցված Թաջ Մահալը կառուցել է Մեծ Մոնղոլների դինաստիայի կայսր Շահ Ջահանը, նվիրել է իր սիրելի կնոջ` Մումթազ Մահալի հիշատակին (որոշ տեղեկությունների համաձայն, Մումթազ Մահալն ազգությամբ հայուհի է: Նա կայսերական արքունիքում տարածել է Մարաշի ասեղնագործությունը):
Ընկերության ներկայացուցիչները, որոնք պատասխանատու են ապարանքի կրկնօրինակի ստեղծման համար, վստահ են, որ նոր կառույցը կդառնա սիրո խորհրդանիշ ու ողջ աշխարհից կգրավի մեծ թվով սիրահարների, որոնք կցանկանան այստեղ տոնել իրենց հարսանիքը:






Facebook
Tweet This
Email This Post
