«Եթե Օսկանյանը չմտներ քաղաքականություն, գլխավոր դատախազն էլ չէր մտնի խորհրդարան». Աղվան Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 5, 2012 14:39

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ անհնարին համարեց Օսկանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում և քաղաքական ենթատեքտս չտեսնելը: Նրա խոսքով, եթե Օսկանյանը չմտներ քաղաքականություն, գլխավոր դատախազն էլ այդ միջնորդությամբ չէր մտնի խորհրդարան:

Աղվան Վարդանյանի կարծիքով, խորհրդարանական մեծամասնությունն այսօր, մեղմ ասած, լավ վիճակում չէ, և առաջիկայում խնդիրներ է ունենալու:

Անկախ-ի հարցին, թե որոնք են լինելու այդ խնդիրները, Վարդանյանը պատասխանեց. «Այդ խնդիրներին մենք ամեն օր ականատես ենք լինում` երկու օր առաջ Օսկանյանի քվեարկության ժամանակ էր այդ խնդիրը, երեկ բյուջեի կատարողականի ժամանակ էր` քվեարկություն ապահովելու իմաստով: Խնդիրներից մեկն էլ մեր գործընկերների հոգեբանական-անձնական վիճակն է: Մենք նրանց ասել ենք, որ հետագա զարգացումները կախված կլինեն, թե երկրորդ մեծ ներկայություն ունեցող ուժը ինչ վարքագիծ կդրսևորի: Դա արդեն իրենց որոշելիք խնդիրն է, և դրանից կախված` զարգացումներ կլինեն»:

Դիտվել է 698 անգամ:
Print Friendly

Leave a Reply