Ֆիլիպինների նախկին նախագահը հնարավոր է մնացած կյանքն անցկացնի ճաղերի հետևում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 5, 2012 14:11

Ֆիլիպինների նախկին նախագահ Գլորիա Մակալագալ Արրոյոյին ցմահ բանտարկություն է սպառնում:
Նա դեռևս անցած տարի էր ձերբակալվել մեքենայություններ կատարելու կասկածանքով: Սակայն այն ժամանակ  առողջական խնդիրների պատճառով զինվորական հոսպիտալում անցկացրած ժամկետից հետո նրան գրավի դիմաց ազատ արձակեցին: Հիմա նախկինին ավելացել են նաև կաշառքի ու պետական վիճակախաղի միջոցների յուրացման մեղադրանքները:

65-ամյա Արրոյոյին սպառնում է ցմահ բանտարկություն` առանց գրավի դիմաց ազատման հնարավորության:Մինչ կաշառքի մեղադրանքը, նա հայտարարել էր քաղաքական գործունեությունը շարունակելու մտադրության մասին: Վերջին իրադարձությունների լույսի ներքո  հնարավոր է, որ նա ստիպված լինի հրաժարվել իր պլաններից:

Դիտվել է 1265 անգամ:
Print Friendly

Leave a Reply