ԱՄՆ-ը քիմիական զենք է փորձարկել իր քաղաքացիների վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 5, 2012 13:56

Կես դար անց հայտնի է դարձել Սենթ-Լուիսի բնակիչների վրա գաղտնի քիմիական զենքի փորձարկման մասին: Բանակի գաղտնազերծված փաստաթղթերի համաձայն, ХХ դարի 50-60-ականներին քիմիական նյութ են ցողել Միսսուրի նահանգի Սենթ-Լուիս քաղաքի աղքատ թաղամասերի վրա: Ռեակտիվների ազդեցությունը թուլացված էր, որպեսզի, բժշկական գիտելիքների համաձայն, բնակչությանը վնաս չպատճառեն: Սակայն, ցողանյութը ռադիոակտիվ էր` կադմիումի սուլֆիդի պարունակությամբ: Իսկ քաղաքացիներին հավատացնում էին, թե մշուշամպ են փորձարկում, որպեսզի խորհրդային զորքերի հարձակման դեպքում քաղաքը պաշտպանեն տեսանելիությունից: Ընդ որում, ինչպս հետո է պարզվել, Սենթ-Լուիսի ընտրությունը պատահական չի եղել. այն միջինվիճակագրական խորհրդային քաղաք է հիշեցրել:
Նշվում է, որ Սենթ-Լուիսի շատ բնակիչներ տառապում են քաղցկեղային հիվանդություններով: Այստեղ քաղցկեղը մահացության հիմնական պատճառն է: Միսսուրիի սենատորներ Քլեր Մաքասկիլն ու Ռոյ Բլանտը, ծանոթանալով զեկույցին` Պենտագոնից համապատասխան բացատրություն են պահանջել:

Դիտվել է 1357 անգամ:
Print Friendly

Leave a Reply