Ողջ աշխարհում աճում է մթերքի գինը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 5, 2012 13:40

Աշխարհում շարունակում են աճել մթերքի գները; Սեպտեմբերին գները հասել են կես տարվա կտրվածքով առավելագույն մակարդակի: Գների աճման միտման մասին ասվել է ՄԱԿ-ի զեկույցում:  Մթերքի  համաշխարհային գներ համախառն ինդեքսը օգոստոսի 212,8 նիշից  սեպտեմբերին  հասել է 215,8-ի: Նշվել է նաև, որ գրանցվել է կաթնամթերքի ռեկորդային գնաճ : “Ընդհանուր առմամբ մենք սպասում էինք մսամթերքի ու կաթնամթերքի գնաճ:

Ես կարծում եմ, որ դեռ վաղ է մթերային ճգնաժամի մասին խոսել ու գնաճն, այնուամենայնիվ, սահմանափակ կլինի; Իհարկե, դա լուրջ հարված է աղքատ երկրների համար, քանի որ մթերքի գնաճը միշտ էլ նրանց համար լուրջ խնդիր է”,մեկնաբանել է իրավիճակը Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնտեսագետ Աբդոլրեզա Աբասսիանը;

Դիտվել է 1395 անգամ:
Print Friendly

Leave a Reply