Բնակարանային գողերը հայտնաբերվել և ձերբակալվել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 5, 2012 13:28

Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի քաղաքացու բնակարանից գողացել են 110.000 դրամ և ոսկյա զարդեր:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 15.00-ի սահմաններում, ոստիկանները Երևանի Ռոստոմի փողոցի թիվ 44 հասցեից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Ռուբեն Հ.-ին:
Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Ռուբեն Հ.-ն ձերբակալված է:

Հոկտեմբերի 1-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում մի քաղաքացու բնակարանից գումար և ոսկեղեն գողանալու վերաբերյալ հաղորդում էր ստացվել:
Ոստիկանության ծառայողներն այդ հանցագործությունը կատարելու կասկածանքով հոկտեմբերի 4-ին, ժամը 12.30-ին, բաժին են ներկայացրել 1997 թ. ծնված Գևորգ Հ.-ին: Գողություն կատարելու փաստը հիմնավորվել է:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ երկու դեպքերի առնչությամբ էլ կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 774 անգամ:
Print Friendly

Leave a Reply