Նոր կանոններ ԵՄ անդամ երկրների համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 5, 2012 13:26

ԵՄ անդամ երկրների համար 2013թ.-ից կգործի ԱԱՀ-ի հաշիվների դուրս գրման նոր կարգ:

ԱԱՀ-ով հարկվող գործունեություն իրականացնող ընկերությունները պետք է սկսեն կիրառել ԱԱՀ-ի երկրորդ դիրեկտիվայով հաստատված էլեկտրոնային հաշիվների նոր կանոնները: ԸՍՏ ՊԵԿ-ի հարկային ռազմավարական ծրագրերի բաժնի՝ ներկայումս գործող կարգի համաձայն` ԵՄ անդամ երկրներն ընդունում են էլեկտրոնային հաշիվներ, որտեղ հաշիվների ինքնությունը և բովանդակությունը հաստատվում է էլեկտրոնային ստորագրությամբ կամ էլեկտրոնային տվյալների փոխանակմամբ: ԵՄ անդամ երկրները կարող են ընդունել նաև այլ էլեկտրոնային միջոցներ:

Երկրորդ ԱԱՀ-ի դիրեկտիվան (ընդունվել է 2010թ.) նպատակ ունի պարզեցնելու հաշիվների դուրսգրման գործընթացը, վերացնելու էլեկտրոնային հաշիվների ներկայիս սահմանափակումները` ընդունելով և թղթային, և էլեկտրոնային հաշիվներ` միաժամանակ չմեծացնելով թղթային հաշիվների դուրս գրման վարչարարական բեռը:

Այսինքն՝ ստեղծվում են հավասար պայմաններ թղթային և էլեկտրոնային եղանակով հաշիվների նկատմամբ: Դիրեկտիվը միաժամանակ սահմանում է հաշիվներում արտացոլված տեղեկությունների ամբողջականության, արժանահավատության վերաբերյալ անհրաժեշտ վավերապայմաններ: Հարկ է նշել, որ սույն դիրեկտիվի իմաստով էլեկտրոնային հաշիվ է համարվում այն հաշիվը, որում առկա են դիրեկտիվով սահմանված անհրաժեշտ տեղեկատվությունը և որը դուրս է գրվել և ստացվել ցանկացած էլեկտրոնային ձևով:

Համաձայն այդ սահմանման, եթե հաշիվը դուրս է գրվել որևէ հաշվապահական ծրագրի միջոցով, սակայն ուղարկվել է թղթային տարբերակով և ստացվել է թղթային, ապա այդ հաշիվը չի համարվում էլեկտրոնային հաշիվ:

Մյուս կողմից, եթե թղթային հաշիվը «scan» է արվում և ուղարկվում, ստացվում է էլեկտրոնային փոստի միջոցով, կարող է համարվել էլեկտրոնային հաշիվ:

 

«ՓԱՍՏԻՆՖՈ»

Դիտվել է 770 անգամ:
Print Friendly

Leave a Reply