Ձյուդոյիստ Արմեն Նազարյանի հաղթանակը Պրահայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 1, 2010 14:21

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կազմակերպված  ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական մրցափուլում Արմեն Նազարյանը հաղթող դարձավ 66 կգ քաշայինների պայքարում: Հրազդանցի մարզիկը, պարտության մատնելով Կիպրոսի ներկայացուցիչ Սոտիրիս Խարալամբուսին, իտալացի Ֆրանչեսկո Ֆարալդոյին, ղազախ Դաստան Իկիբաևին, ֆրանսիացիներ Մաքսիմ Լե Գոանվիշին և Դավիդ Չուկևիչին, դուրս եկավ  եզրափակիչ: Վճռական գոտեմարտում էլ Նազարյանը հաղթեց ֆրանսիացի Ֆլորան Ուրանին և կանգնեց պատվո պատվանդանի առաջին աստիճանին:

Դիտվել է 2068 անգամ:
Print Friendly

Leave a Reply