Սրճարանից դրամապանակ գողացողը բերման է ենթարկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 5, 2012 13:19

Հոկտեմբերի 4-ին, ժամը 15.45-ին, ոոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, «Օղակաձև» զբոսայգուց բերման են ենթարկել 1963 թ. ծնված Հարություն Ավետիսյանին:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 08.30-ի սահմաններում, զբոսայգում գտնվող մի սրճարանից գողացել է աշխատակցուհու դրամապանակը, որի մեջ եղել է 54.000 դրամ:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 825 անգամ:
Print Friendly

Leave a Reply