Իրանը խլացնում է ամերիկյան հեռուստա -և ռադիոազդանշանները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 5, 2012 13:11

ԱՄՆ հեռարձակման գծով կառավարական խորհուրդը մեղադրել է Իրանին  Մերձավոր Արևելք  ու Պարսից ծոց արձակված հեռուստա- և ռադիոազդանշանները խլացնելու համար: Խորհուրդը Իրանին մեղադրել է նաև հեռարձակման միջազգային նորմը խախտելու մեջ: ԱՄՆ-ը վստահեցնում է, որ Իրանը “Ամերիկայի ձայնի” ու երկու այլ կայանների հեռարձակումը կասեցրել է, որն իրականցվում էր Eutelsat արբանյակի միջոցով: Ընդ որում, ռադիոկայանի ազդանշանների որակն էականորեն վատացել է ոչ միայն Մերձավոր Արևելքում ու  Պարսից ծոցում,այլև Հարավ -արևելյան Եվրոպայի ու  Անդրկովկասի որոշ երկրներում:

Փորձագետները ենթադրում են, որ  ռադիոկայանի ազդանշաններն Իրանում որոշել են խլացնել ազգային տարադրամի փոխարժեքի անկումով պայմանավորված  բողոքի ակցիաների ալիքից հետո:

2010-ին Իրանը  “Ամերիկայի ձայն”, BBC և մի քանի այլ ռադիոալիքներ մտցրել է թշնամական կազմակերպությունների շարքը ու հայտարարել դրանք օրենքից դուրս: Այն ժամանակ իշխանությունները հայտարարել էին, որ արևմուտքի ռադիոկայանները բացահայտ պաշտպանում են ընդդիմությանն ու բացասաբար են ազդում երկրում  իրադրության վրա:

Դիտվել է 1345 անգամ:
Print Friendly

Leave a Reply