Զենք-զինամթերք են հանձնել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 5, 2012 13:05

Հոկտեմբերի 4-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու ներքևի մասում` Հրազդանի կիրճում գտնվող ջրմատակարարման պոմպի մոտ, զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «ԱԿ-74» ինքնաձիգ, «Ֆ-1» նռնակ` պայթուցիչով, տարբեր տրամաչափ 98 փամփուշտ և ինքնաձիգի 3 պահունակ, որոնցից երկուսի մեջ եղել է 5.45 մմ տրամաչափ 60 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Հոկտեմբերի 4-ին, ժամը 13.30-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ «Լամբադա» կամրջի մոտ գտնվող կիսակառույց եկեղեցու պատի տակ զենք-զինամթերք է թողնում:
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 9 մմ տրամաչափի փամփուշտ կրակող ինքնաշեն ինքնաձիգ, «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչի, «Ֆ-1» նռնակ` առանց պայթուցիչի, «Ջ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, «ԲՄՊ-1» և «ՊՄԶ-Ս» տիպի 2-ական նռնակ` առանց պայթուցիչների, 1 պայթուցիչ, հակատանկային ական` պայթուցիչով, հակատանկային ականի 3 պայթուցիչ, պայթաղյուսի էլեկտրական 2 դետոնատոր, տարբեր տրամաչափի 1.741 փամփուշտ, ինքնաձիգի 2 պահունակ, գնդացրի 1 ժապավեն, ինքնաձիգի պահունակի սանր:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Հոկտեմբերի 4-ին, ժամը 10.45-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ ինքը զինամթերք է թողնում Հանրապետության մարզադաշտի մոտ գտնվող աղբարկղի մեջ:
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ՌԳԴ-5» տիպի նռնակ` պայթուցիչով, «Ֆ-1» նռնակ` պայթուցիչով, «ՌԿԳ-3 ԵՄ» հակատանկային նռնակ` պայթուցիչով և 5.45 մմ տրամաչափի 86 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ  զենք-զինամթերքը կամովին հանձնած քաղաքացիներն ազատվում են քրեական պատասխանատվությունից:

 


Դիտվել է 827 անգամ:
Print Friendly

Leave a Reply