Ռուբեն Հակոբյանը հնարավոր է համարում Թուրքիայի կողմից հրահրված տարածաշրջանային պատերազմների մեջ Հայաստանի ներքաշումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 5, 2012 12:46

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խորհրդարանում խմբակցությունների ավանդական ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ վերջին օրերին հրահրված Թուրքիա-Սիրիա հնարավոր պատերազմի վտանգին:

Նրա կարծիքով` դա լուրջ վնաս կարող է հասցնել ոչ միայն տարածաշրջանին, այլև հենց Հայաստանին. «Փաստորեն, Թուրքիան Սիրիայի ընդդիմադիրների կողքին է: Օղակը սեղմվում է, առաջ է գալիս Իրանի հարցը, և եթե նույնիսկ Հայաստանը չցանկանա, ստիպված է լինելու ներգրավվել այս ամենի մեջ»,-կարծում է նա:

Այս ծանրագույն իրավիճակում` հատկապես, որ Հայաստանը հայտնվում է խաչմերուկի դերում, Ռուբեն Հակոբյանն անթույլատրելի է համարում երկրի ներսում անլուրջ հարցերի քննարկումը. «Փոխանակ լրջորեն մեր ազգային անվտանգության հարցերով զբաղվելու, զբաղվում ենք հարցերով, որոնք, անգամ ծիծաղելի կարող են թվալ այս ամենի մեջ դիտարկելիս»,-ասաց Հակոբյանը` ծիծաղելիների թվին դասելով նաև Օսկանյանի դեմ քրեկան գործ հարուցելու և նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը:

Դիտվել է 776 անգամ:
Print Friendly

Leave a Reply