Ստամբուլում հնչեցրել են`«ո՜չ պատերազմին»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 5, 2012 12:27

Թուրքիայի ազգային մեծ ժողովի կողմից կառավարությանը օտար երկրներ զինվորներ ուղարկելու թույլտվություն տալու փաստի առնչությամբ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հազարավոր մարդկանց մասնակցությամբ բողոքի ակցիա է տեղի ունեցել: Ակցիային մոտ 4 հազար մարդ է մասնակցել, որոնց թվում եղել են նաև երկրի առաջատար կուսակցությունների և մի շարք հասարակական կազմակերպությունների անդամներ: Նրանք  «Մի լռիր, պատերազմին ո՜չ գոչիր», «Ուս ուսի ընդդեմ ֆաշիզմի», «Այս ժողովուրդը քեզ չի ենթարկվելու», «Մարդասպան ԱՄՆ-ի գործընկեր ԱԶԿ» վերտառությամբ տարբեր պաստառներ և կարգախոսներ են կրել`ժամանակ առ ժամանակ փողոցի երկայնքով նաև նստացույցեր են արել:

Թուրքական «Radikal»–ը գրում է, որ քայլերթը վերահսկվել է ոստիկանության կողմից:

Գալաթասարայի լիցեյի դիմաց հավաքված ցուցարարների անունից Օզդե Օզանը այսպիսի հայտարարություն է արել. «Միջին Արևելքում առաջատար երկրի մասին ԱԶԿ-ի իշխանության հեքիաթներով իմպերիալիստական գործարքների համար թույլ չենք տա, որպեսզի մեր երկիրը պատերազմի հարևան ժողովուրդների հետ: Սիրիայի հետ պատերազմ թույլ չենք տա»:

Դիտվել է 759 անգամ:
Print Friendly

Leave a Reply