Սպիտակ օլիմպիադան ավարտվեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 1, 2010 14:12

Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացած ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը մրցելույթ ունեցավ լեռնադահուկորդ Արսեն Ներսիսյանը և կրկին ձախողվեց: Ծաղկաձորցի մարզիկը տղամարդկանց ոլորավայրէջքի առաջին մեկնարկում դուրս եկավ մրցուղուց և որակազրկվեց: Այդպիսով, Ներսիսյանը երկու մրցաձևում էլ (հսկա ոլորավայրէջք և ոլորավայրէջք) չկարողացավ հաղթահարել մրցատարածությունները:

Իսկ  21-րդ ձմեռային օլիմպիական խաղերն ավարտվեցին Կանադայի ներկայացուցիչների տպավորիչ հաղթանակով: Կազմակերպիչները  14 ոսկե, 7 արծաթե, 5 բրոնզե մեդալի  արժանացան՝ վստահորեն զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Օլիմպիական խաղերի հաղթողի հավակնորդ համարվող Գերմանիայի ընտրանին միայն 2-րդն է (10-13-7) : 3-րդ տեղում են ԱՄՆ-ի ներկայացուցիչները (9-15-13): Ձախողվեց Ռուսաստանի հավաքականը, որը չկարողացավ նույնիսկ տեղ զբաղեցնել տասնյակում: Ձմեռային մարզաձևերից հզոր երկրի համարում ունեցող այդ երկրի ներկայացուցիչներն ընդամենը 11-րդ են`3 ոսկե, 6 արծաթե, 7 բրոնզե մեդալ: Ձմեռային հաջորդ օլիմպիական խաղերը կկայանան 4 տարի հետո Ռուսաստանի Սոչի քաղաքում: Ռուսաստանցիները վստահեցնուևմ են, որ  2014-ի խաղերը  լավագույնը կլինեն այս ստուգատեսի պատմության ընթացքում: Այդուհանդերձ, ռուսաստանցիների համար դժվար կլինի զարմացնել մարզական հաջողություններով:

Ինչ վերաբերում է Հայաստանի ներկայացուցիչներին, ապա մնում է հուսալ, որ համապատասխան հետևություններ կարվեն,  առաջիկա տարիներին մեր մարզիկները լրջորեն կնախապատրաստվեն և այլևս չեն խայտառակվի:

Դիտվել է 1158 անգամ:
Print Friendly

Leave a Reply