Թուրքիան վճռական քայլեր է ձեռնարկում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 5, 2012 11:58

 Թուրքիայի ազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի փակ նիստի ժամանակ 320 կողմ քվեարկությամբ որոշում է ընդունվել երկրի կառավարությանը մեկ տարի ժամկետով անդրսահմանային ռազմակական օպերացիաներ կատարելու թույլտվություն տալ:

Քննարկումը տևել է 3 ժամ 20 րոպե: Նիստից հետո արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն լրագրողներին հայտնել է, որ Թուրքիայի փոխանցած մեսիջը ստացել են բոլոր նրանք, ում այն ուղղված էր:

Երկրի փոխվարպաչետ Բեշիր Աթալայը իր հերթին հայտարարել է, որ խորհրդարանի որոշումը պետք չէ ընկալել որպես պատերազմի թույլտվություն: Նրա խոսքերով`Թուրքիան միայն օգտագործում է սեփական անվտանգության ապահովման իր անքակտելի իրավունքը, հաղորդում է «Anadolu» գործակալությունը:

 

Դիտվել է 1129 անգամ:
Print Friendly

Leave a Reply