Փրկարարները օգնել են հիվանդ կնոջն իջեցնել բնակարանից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 5, 2012 11:21

Հոկտեմբերի 4-ին, ժամը 10.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղ. Աղայան 9 շենքի 75-րդ բնակարանի բնակչին շտապօգնության աշխատակիցները չեն կարողանում տանից իջեցնել՝ ծանրաքաշ լինելու պատճառով, և նրա տեղափոխման համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի և ՃԿԿ օպերատիվ հերթապահ խմբերը:

Փրկարարները տանից անվնաս իջեցրել են 1929 թ. ծնված Լիդա Բաբայանին: Վերջինս տեղափոխվել է Միքայելյանի անվան հիվանդանոց:

Դիտվել է 790 անգամ:
Print Friendly

Leave a Reply