ՃՏՊ Արտաշատում, մեկ մարդ մահացել է, երկուսը հիվանդանոցում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 5, 2012 11:02

Հոկտեմբերի 4-ին, ժամը 22.35-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզում` Արտաշատի Օգոստոսի 23 փողոցի 6-րդ շենքի (պահածոների գործարան) մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական ջոկատը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2109» մակնիշի 22 ՍՍ 543 պ/հ  ավտոմեքենան շրջվել է: Պատահարի հետևանքով սրահում գտնվողներ 1978 թ. ծնված Մելքոն Մինասյանը տեղում մահացել  է, 1948 թ. ծնված Հրաչ Դավթյանը, մինչ փրկարարների ժամանումը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, իսկ 1988 թ. ծնված Արման Գասպարյանին փրկարարները հանձնել են շտապօգնության աշխատակիցներին: Վերջինիս տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` Ա.Գասպարյանի և Հ.Դավթյանի առողջական վիճակը ծանր է:

Նույն օրը, ժամը 23.23-ին տեղեկություն է ստացվել, որ Lոռու մարզի Ձորագետ գյուղում՝ «Թուֆենկյան» հյուրանոցային համալիրի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 30 ՏՍ 912 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Էդուարդ Գևորգյան), դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել Փամբակ գետը: Պատահարի հետևանքով Է. Գևորգյանը, մինչ փրկարարների ժամանումը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

Դիտվել է 1214 անգամ:
Print Friendly

Leave a Reply