Իշխանաձորում վարորդը երկու մարդու է դանակահարել ճանապարհը չզիջելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 5, 2012 10:49
Հոկտեմբերի 4-ին, ժամը 16.00-ի սահմաններում, ԼՂՀ Քաշաթաղի տարածաշրջանի Իշխանաձոր գյուղում, ճանապարհը չզիջելու պատճառով, վեճ է ծագել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, ՀՀ Արարատի մարզի Խոր Վիրապ գյուղի բնակիչ Հարություն Հովակիմյանի և բեռնատար ավտոմեքենայի ուղևորներ Աշոտ Բաղդասարյանի և Էդգար Պողոսյանի միջև:
Վեճի ընթացքում Հ. Հովակիմյանը դանակահարել է վերջիններիս: Աշոտ Բաղդասարյանը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է, իսկ Էդգար Պողոսյանը հիվանդանոցում է:
Հարություն Հովակիմյանը դեպքի վայրից իր մեքենայով դիմել է փախուստի:
Ոստիկանության Քաշաթաղի և Գորիսի բաժինների ծառայողների համատեղ գործողությունների շնորհիվ Հովակիմյանի ավտոմեքենան կանգնեցվել է Գորիսի տարածքում, և նա բերման է ենթարկվել ոստիկանության Գորիսի բաժին:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ հանգամանքները պարզվում են:
Դիտվել է 1220 անգամ:
Print Friendly

Leave a Reply