Ճապոնիայում 25 երեխա է տուժել ձիաբոռերի խայթոցից (տեսանյութ)
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | հոկտեմբերի 5, 2012 10:31
Ճապոնիայի արևմուտքում, Յամահուտի մարզում տեղի դպրոցներից մեկի մի խումբ երեխաների վրա հսկայական ձիաբոռեր են հարձակվել: 25 բարձրդասարանցիներ հայտնվել են հիվանդանոցում, նրանց վիճակը ծանր է գնահատվում:
Նշվում է, որ այս ձիաբոռերը սովորական բոռերից 2-3 անգամ մեծ են: Նրանց թևերի բացվածքը 6 սմ-ի է հասնում: Տեղի բնակչությունն այս միջատներին անվանում է “մարդասպան մեղուներ”: Նրանց թույնի մեջ ացետիլխոլին է պարունակվում, որը լուրջ վնաս է հասցնում մարդու նյարդային համակարգին:
Դիտվել է 1505 անգամ:





Facebook
Tweet This