Հրդեհներ խոտածածկ տարածքներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 5, 2012 10:20Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Հովսեփյան փողոցի թիվ 6 շենքի (Օլիմպուս կրթահամալիր) մոտակայքում այրվել է 2000 քմ խոտածածկ տարածք, Հ.Ավետիսյան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում`200 քմ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի ՌՈ վարչական շենքի մոտակայքում` 800 քմ, Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի հարակից սարալանջին (Թեղենի կոչվող սար) այրվել է 30 հա խոտածածկ տարածք: