Հայաստան է գալիս Իսպանիայի ԱԳ պատվիրակությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 1, 2010 13:19

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ վաղը Հայաստան է ժամանում Եվրոպական Միության նախագահող երկրի` Իսպանիայի արտաքին գործերի և համագործակցության հարցերով նախարար Միգել Անխել Մորատինոսի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում նախատեսված է պատվիրակության հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Դիտվել է 1837 անգամ:
Print Friendly

Leave a Reply