ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը` Ուսուցչի տոնի կապակցությամբ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 4, 2012 18:20

Սիրելի՛ ուսուցիչներ,
Շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի`  ուսուցչի օրվա կապակցությամբ:
Դուք  առաքյալներ եք կրթության ոլորտում, ովքեր  կարողանում են, անկախ առկա խնդիրներից ու հոգսերից , սփռել լույս դեպի գիտելիքը, դեպի հավատն ու իրական արժեքները: Դուք նաև ժամանակի պահանջ դարձած կրթական բարեփոխումների հիմնական  աջակիցը, իրականացնողն ու հաջողության իրական պատասխանատուն:
Հայ մարդը դարեր շարունակ  ակնածանքով և մեծարանքով է գնահատել մանկավարժի գործը նրան վերապահելով նոր սերնդի կրթության և քաղաքացու ձևավորման դժվարին աշխատանքը: Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ նաև   Արցախի, Ջավախքի և Սփյուռքի բոլոր ուսուցիչներին, ովքեր Հայաստանի սահմաններից դուրս ստանձնել են հայապահպանության  կարևորագույն գործը:
Մեկ անգամ ևս շնարհավորելով բոլորիդ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ` մաղթում եմ անսպառ եռանդ և ստեղծագործական հաջողություններ:
Շնորհավոր տոնդ` սիրելի ուսուցիչ:

Դիտվել է 1448 անգամ:
Print Friendly

Leave a Reply