Երթուղային տրանսպորտը չի թանկանա. Հենրիկ Նավասարդյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 4, 2012 18:37

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

“Ուղևարձի վերաբերյալ մենք բազմաթիվ անգամ ասել ենք և շարունակում ենք ասել, որ առաջիկայում ուղևարձի փոփոխություն չի նախատեսվում”,-պաշտոնապես հայտարարեց քաղաքապետարանի տրանսպորտի վարրչության պետը` հայտնելով, որ վերջին օրերին ինչ-որ ձև արձագանավեց, թե կարող է ուղևարձը թանկանալ կամ նման բաներ, ու լրագրողներն էլ ենթադրեցին, թե տրանսպորտի վարչությունն է հայտարարել. “Տրանսպորտի վարչությունը ոչ մի անգամ նման հայտարարություն չի արել և չի անում: Մենք միշտ ասել ենք, որ առաջիկայում ուղևարձի փոփոխություն չի նախատեսված, և այն բոլոր երթուղիները, որոնք մրցույթներում ներկայացված են եղել, դրանք բոլորն էլ մրցույթի են մասնակցել 100 դրամ ուղևարձի պայմանով”:

Իսկ «Անկախ»-ի այն հարցին, թե արդյոք աշխատանքներ տարվում են մշտապես մուննաթ եկող, հայհոյող և հակահիգիենիկ վիճակով աշխատանքի դուրս եկող վարորդներից ձերբազատվելու ուղղությամբ, Հենրիկ Նավասարդյանն ասաց. “Մենք ունենք վարորդական կարգի համալրման պահանջարկ, և երբ մենք ստանում ենք դժգոհության առիթներ վարորդների նկատմամբ, մենք անպայման ձեռնարկում ենք համապատասխան պատժամիջոցներ: Եղել են դեպքեր, երբ իրականում վարորդը կոպիտ է վարվել ուղևորի հետ և դրա համար աշխատանքից է ազատվել”:

Նավասարդյանը հայտնեց, որ իրենք նաև հաճախակի բացատրական աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ վարորդների հետ, ինչպես նաև երթուղիների տերերին են հանձնանարում իրենց վարորդների հետ բացատրական աշխատանքեր տանեն:

Ինչ վերաբերում է առանց վարորդական իրավունքի գիծ դուրս եկող վարորդներին, ապա Հ. Նավասարդյանն ասաց, որ մրցույթի անցկացման պահին բոլորը ներկայանում են վարորդական իրավունքով, իսկ թե հետո ինչպես է պատահում, որ նույն երթուղում բազմաթիվ վարորդներ են հայտվում առանց վարորդական իրավունքի, Երևան քաղաքի տրանսպորտի վարչության պետը դժվարացավ պատասխանել` նշելով, որ այդ ուղղությամբ էլ ճանապարհային ոստիկանությունն է զբաղվում:

Վահե Մակարյան

Դիտվել է 2027 անգամ:
Print Friendly

Leave a Reply