Մայրաքաղաքի տրանսպորտում դրական փոփոխություններ կան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 4, 2012 18:17

Այսօր Երևանի քաղաքապետարանի տրնասպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը ներկայացրեց մայրաքաղաքի երթուղիների մրցութների անցկացման կարգի, միկրոավտոբուսային երթուղիների կրճատման, նոր երթուղիների ձևավորման և այլ հարցերի վերաբերյալ մանրամասներ:

Համաձայն Նավասարդյանի ներկայացրած տեղեկատվության` միկրոավտոբուսային երթուղիների թվով 21 կայացած մրցույթներում ընդգրկված են եղել 76 միկրոավտոբուսային երթուղիներ, որոնցից 62-ը հաղթողներ են ճանաչվել, իսկ 14 երթուղիների  վերաբերյալ կանցկացվեն լրացուցիչ մրցույթներ:

Թվով 18 ավտոբուսային երթուղիների անկացված մրցույթների համար հաղթող են ճանաչվել թվով 12 երթուղիներ, մնացածի վերաբերյալ կանցկացվեն լրացուցիչ մրցույթներ: Ըստ սահմանված ժամանակացույցի` ավտոբուսային երթուղիների հիմնական մրցույթները սկսվել են այսօրվանից` 2012 թ. հոկտեմբերի 4-ին:

Կայացած մրցույթների արդյունքներով մինչ այս ժամանակաշրջանը դադարեցվել են թվով 330 միկրոավտոբուսների սպասարկումը, որոնք հիմնականում “Ռաֆ” կամ “Երազ” մակնիշների էին` սպասարկման որակի բարելավման տեսանկյունից ելնելով:

Նոր ավտոբուսների ձեռքբերման վերաբերյալ Հենրիկ Նավասարդյանն ասաց, որ փոխադրող ընկերությունների կողմից հատկացված ներդրումներով առաջիկայում ձեռք կբերվեն թվով շուրջ 160 ավտոբուսներ, որոնք հիմնականում ներկրվելու են Հարավային Կորեայից  (ավտոբուսները կլինեն Hyundai մակնիշի):

Ինչ վերաբերում է երթուղային նոր ցանցին, ապա ըստ Նավասարդյանի հրապարակած տեղեկատվության` հաստատվել է երթուղային նոր ցանց, որով նախատեսված  բնակելի այլ տարածքների ուղևորափոխադրման աշխատանքները ավելի ընդգրկուն դարձնելու նպատակով մի շարք միկրոավտոբուսային երթուղիներ փակվել կամ փոխարինվել են ավտոբուսային նոր երթուղիներով:

“Ասպես, փակվել են միկրոավտոբուսային հ.93, 102, 109 և 110 երթուղիներ, իսկ միկրոավտոբուսային հ.111 երթուղու փոխարեն շահագործվում է ավտոբուսային հ.11 երթուղին, և հ.91 երթուղու փախարեն`ավտոբուսային հ.31 երթուղին”,-ասաց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը` ավելացնելով, որ բացվել են ավտոբուսային 65 և միկրոավտոբուսային հ.26 երթուղիները, ինչպես նաև վերականգնվել է նախկինում գործող հ.14 ավտոբուսային երթուղին:

Վահե Մակարյան

Դիտվել է 1461 անգամ:
Print Friendly

Leave a Reply