Ծաղկակաղամբով ու պանրով կոտլետներ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | October 4, 2012 10:55

Ծաղկակաղամբն առաջին անգամ սկսել են մշակել Միջերկրածովյան ավազանում: XII դարում արաբներն այն բերել են Իսպանիայից: XIV դարում ծաղկակաղամբի որոշ տեսակներ սկսել են մշակել Ֆրանսիայում, Իտալիայում, Հոլանդիայում, Անգլիայում: Ռուսաստան այն բերվել է  Եկատերինա II-ի ժամանակ:

Նուրբ բջջային կառուցվածքի շնորհիվ այն մյուս բանջարեղենների համեմատությամբ ավելի լավ է յուրացվում: Ծաղկակաղամբը գնահատվում է իր համային  ու դիետիկ որակներով:  Ի դեպ, սառնարանում կարելի է պահպանել 10 օր:

Ծաղկակաղամբով ու պանրով կոտլետներ

Բաղադրությունը

1-2 կգ ծաղկակաղամբ

կանաչի` մեկ կապ (մաղադանոս, սամիթ)

250 գ կոշտ պանիր` քերելու համար

պաքսիմատ` կես բաժակ

2-3 ձու

ձեթ` տապակելու համար

ալյուր` 1-1,5 բաժակ

աղ,  սև պղպեղ:

 Պատրաստման եղանակը

Ծաղկակաղամբը  ցողունների բաժանած խաշել մարմանդ կրակի վրա 25 րոպե, ապա դնել քամիչի վրա, որից հետո պատառաքաղով տրորել կամ աղալ: Եթե հեղուկ մնացել  է, ապա հարկավոր է թափել: Ավելացնել կանաչի, պանիր, պաքսիմատ, ձու, համեմել աղ ու պղպեղով և լավ խառնել:

Ստացված զանգվածից խոնավ ձեռքերով կոտլետներ ձևավորել, թաթախել ալյուրի մեջ և տապակել երկու կողմից: Պատրաստի կոտլետները կարելի է վայելել թթվասերով:

Բարի ախորժակ:

 

Դիտվել է 3489 անգամ:
Print Friendly

Leave a Reply