Վերին Լարսը վերաբացվեց

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 1, 2010 13:12

Վերին ԼարսԳրեթե 4-ամյա դադարից հետո Վերին Լարս անցակետը այսօրվանից վերսկսել է իր աշխատանքները:

Մարտ-նոյեմբեր ամիսներին անցակետը կգործի ժամը 06:00-ից մինչև 22:00, իսկ նոյեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում`07:00-ից մինչև 19:00:

Միջպետական այս անցակետով կկարողանան անցնել միայն ավտոտրանսպորտային միջոցները: Հետիոտների, ինչպես նաև անցակետին հարող տարածքների բնակիչների համար սահմանակետն անցնելու պարզեցված ռեժիմ նախատեսված չէ: Ռուսաստանի և Վրաստանի այն քաղաքացիները, որոնք կցանկանան հատել սահմանը Վերին Լարսով, ստիպված կլինեն  վրացական կամ ռուսական այցագրեր ստանալ Շվեյցարիայի դեսպանատանը, քանի որ 2 երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների դադարեցումից հետո հենց Շվեյցարիան է հանդես գալիս միջնորդի դերով:

Վերին Լարսը վերակառուցման պատճառաբանությամբ փակվել էր 2006թ. հուլիսին, իսկ 2008թ. օգոստոսյան ռուս-վրացական պատերազմը միայն խորացրեց անցակետի չբացվելու հավանականությունը: Արդեն 2009 թ. մայիսի վերջին շինարարական աշխատանքների ավարտման կապակցությամբ կայացավ հանդիսավոր արարողություն, սակայն անցակետն այդպես էլ փակ մնաց:

Դիտվել է 2067 անգամ:
Print Friendly

Leave a Reply