Միկրովտոբուսային երթուղիները կամաց-կամաց վերանում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 4, 2012 17:12

Նոր երթուղային ցանցով Երևան քաղաքում կմնա ընդամենը 76 միկրոավտոբուսային երթուղի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասացԵրևանքի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:
Մնացած երթուղիներից մի մասն ընդհանրապես չեն գործելու, փակվելու են, իսկ մյուս հիմնական, գերակշռող մասը կվերածվեն ավտոբուսայինի”-ասաց Նավասարդյանը` ընգծելով իրենց աշխատանքների տրամաբանությունը. “Միկրոավտոբուսային երթուղիների մրցույթները մենք որոշեցինք առաջնային պլան գցենք այն նկատառումով, որպեսզի միկրոավտոբուսային երթուղիներում ընդգրկված ավտոբուսները կարողանան ավելի արդյունավետ աշխատեն, և բացի այդ, մենք խնդիր ունենք ավտոբւոսների ներկրման հետ կապված, որովհետև այն երթուղիները, որոնք այսօր սպասարկվում են միկրոավտոբուսներով և վերածվելու են ավտոբուսների, դրանց համար անհրաշեշտ է որոշակի ժամանակաշրջան, որպեսզի մարդիկ կարողանան վարկավորման խնդիրները լուծեն, ընտրեն ինչ ավտոբուս են ուզում ձեռք բերել և կարողանան ներկրել Երևան”:
Նա նաև նշեց, որ խնդիրներ կան նաև ավտոբուսների հենց ներկրման հետ կապված, քանի որ Չինաստանից կամ Հարավային Կորեային ներկրվող ավտոբուսները մինչև Հայաստան են հասնում, մոտ 3 ամիս է տևում, բացի այդ բարդություններ է առաջանում նաև ավտոբուսների պատվիրման և նախընտրելի քանակի ապահովման հետ կապված, քանի որ նմանատիպ ավտոբուսների պահանջարկը բավականին մեծ է ամբողջ աշխարհում, և գործարանները չեն հասցնում բոլորին մատակարարել:
Նավասարդյանը հայտնեց, որ արդեն իսկ ավարտվել են 76 միկրոավտոբուսային երթուղիների մրցույթները , որոնցից 62 երթուղիներում արդեն կան հաղթողներ:
Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը տեղեկացրեց, որ մի շարք երթուղիներում առաջացած խնդիրները` կապված միկրոավտոբուսների և ավտոբուսների ուշացման, գերբեռբնվածության և այլնի հետ նոր երթուղիների միջոցով արդեն իսկ որոշակիորեն լուծվել են, սակայն դեռ կան բավականին աշխատանքներ:

Վահե Մակարյան

Դիտվել է 897 անգամ:
Print Friendly

Leave a Reply