Ում պարտքն է ամենամեծը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 4, 2012 16:33
Վերջին շրջանում արևմուտքի ԶԼՄ-ներն ավելի հաճախ են գրում եվրոպական պետությունների վրա ֆինանսական ճգնաժամի ներգործության ու հետևանքների մասին, չհիշատակելով ամենախոշոր պարտապաններից մեկի̀ ԱՄՆ-ի մասին: Փորձագետները հավաստիացնում են, որ Վաշինգտոնի արտաքին պետական պարտքն այնքան շատ է, որ յուրաքանչյուր ԱՄՆ քաղաքացի̀ ներառյալ նորածին երեխաները, արդեն պարտք են 13425 դոլար: ԱՄՆ կառավարության պետական պարտքը կազմում է 4 տրիլիոն ԱՄՆ դոլար: Համապատասխան տվյալներ է հրապարակել ոչ կառավարական «State Budget Solutions» կազմակերպությունը, որի մասնագետները վաղուց են պնդում, որ անհրաժեշտ է պետբյուջում բարենորոգումներ կատարել:






Facebook
Tweet This
Email This Post
