Խաղահրապարակում ուսանող հանդբոլիստներն են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 4, 2012 15:59

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում մեկնարկել է Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրով հանդբոլի  մրցաշարը: Պայքարի ոլորտ են ներգրավվել վեց թիմեր` Երևանի պետական համալսարանի, Երևանի ագրարային համալսարանի, Երևանի տնտեսագիտական համալսարանի, Երևանի ճարտարագիտական համալսարանի, Վանաձորի մանկավարժական համալսարանի և Արցախի պետական համալսարանի հավաքականները: Անզիջում մրցակցություն է ծավալվել:

Խաղերի գլխավոր մրցավարի տեղակալ Արտյուշա Տիգարանյանը գտնում է, որ թեև հանդբոլի ավանդույթներն աստիճանաբար մեր երկրի բուհերում վերականգնվում են, սակայն անելիք դեռ շատ կա: Մրցաշարի մասնակիցների մեծ մասը լավ պատրաստականություն է դրսևորում, սակայն զգացնել է տալիս խաղային փորձի պակասը: Մասնագետի կարծիքով, թերևս, նպատակահարմար է, որ Հայաստանի երիտասարդական առաջնությանը ուսանողական թիմ մասնակցի:

Խաղերի հաղթողը հայտնի կդառնա հոկտենբերի 6-ին: Այն սուպերգավաթը կվիճարկի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հավաքականի հետ:

Ահա թի ինչպիսի արդյունքներ են գրանցվել կայացած հանդիպումներում.

Երևանի ագրարային համալսարան – Վանաձորի մանկավարժական համալսարան` 21:19

Երևանի ագրարային համալսարան – Արցախի պետական համալսարան` 17:19

Երևանի տնտեսագիտական համալսարան – Երևանի ճարտարագիտական համալսարան` 19:18

Երևանի տնտեսագիտական համալսարան – ԵՊՀ` 13:25

Երևանի ճարտարագիտական համալսարան – Վանաձորի մանկավարժական համալսարան` 26:18

Արցախի պետական համալսարան – ԵՊՀ` 11:23

 Հոկտեմբերի 4-ին

Վանաձոր – Երևանի տնտեսագիտական համալսարան

Արցախի պետական համալսարան – Երևանի ճարտարագիտական համալսարան

Երևանի ագրարային համալսարան – ԵՊՀ

 Հոկտեմբերի 5-ին

Վանաձորի մանկավարժական համալսարան- Արցախի պետական համալսարան

ԵՊՀ – Երևանի ճարտարագիտական համալսարան

Երևանի ագրարային համալսարան – Երևանի տնտեսագիտական համալսարան

Հոկտեմբերի 6-ին

Երևանի տնտեսագիտական համալսարան – Արցախի պետական համալսարան

ԵՊՀ – Վանաձորի մանկավարժական համալսարան

Երևանի ագրարային համալսարան – Երևանի ճարտարագիտական համալսարան

Դիտվել է 978 անգամ:
Print Friendly

Leave a Reply