ԱԳՆ շենքը կվերածվի հյուրանոցի

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 4, 2012 15:00

Այսօր տեղի ունեցած նիստում գործադիրը որոշել է «ՀՀ կառավարության աշխատակազմ» ՊԿՀ-ին ամրացված Երևան քաղաքի Կառավարական N2 մասնաշենք հասցեում գտնվող շենք- շինությունները (14,241.9 քառ. մետր մակերեսով) և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Տանգո» ՓԲԸ-ին` շենքի պատմամշակութային և արտաքին տեսքը պահպանելու պայմանով։

«Տանգո» ընկերությունը (գրանցված է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում) պատկանում է արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանին: Գործարքի արժեքը 51 մլն դոլար է:  Շենքը վերանորոգումից հետո կվերածվի հյուրանոցի: Իսկ նախարարություններն էլ այլ շենք կտեղափոխվեն:

Ներկայումս Կառավարական N2 մասնաշենքում են տեղակայված ՀՀ Արտաքին գործերի, Էներգետիկայի և բնական պաշարների, Տարածքային կառավարման նախարարությունները:

Դիտվել է 980 անգամ:
Print Friendly

Leave a Reply