Ջեյսոն Ստետհեմը և Ջենիֆեր Լոպեսը “Պարկեր” ֆիլմի առաջին հոլովակում,տեսանյութ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 4, 2012 15:42

«Պարկերը»   ռեժիսոր Թեյլոր Հեկֆորդի («Սատանայի փաստաբանը») նոր ստեղծագործությունն է, թրիլլերը «ազնիվ գողի» մասին է, որը ուզում է պատժել իր նախկին մեղսակից -դավաճաններին: Ֆիլմի առաջին հոլովակում հերոսը`Ջեյսոն Ստետհեմը,  ծաղրածուի դիմակներով մարդկանց խմբով թալանում է բանկը, ընկնում է սլացող ավտոմեքենայի պատուհանից և ստիպում է հանվել Ջենիֆեր Լոպեսի հերոսուհուն:

Պարկերը (Ջեյսոն Ստետհեմը ) պրոֆեսիոնալ գող է, որը հետևում է իր սեփական պատվի կանոններին`մի գողացիր վերջինը, մի վնասիր նրանց, ովքեր դրան արժանի չեն: Հերթական կողոպուտի ժամանակ նրա թիմը, որին օտար էին ցանկացած սկզբունքներ, դավաճանում է նրան, վերցնում նրա մասնաբաժինը և թողնում նրան մահանալ: Հրաշքով կենդանի մնացած Պարկերը մտադիր է վրեժխնդիր լինել: Ձևանալով ունևոր տեխասցի`  նա հետևում է իր նախկին մեղսակիցներին Պալմ-Բիչում, որտեղ պետք է տեղի ունենա “դարի կողոպուտը”, և մշակում է սեփական պլանը: Նա և նրա նոր օգնականը` անշարժ գույքի գործակալ Լեսլին (Ջենիֆեր Լոպես), փորձում են իրավիճակի տերը դառնալ և փախչել ավարով: Լեսլին սիրով համաձայնում է մասնակցել արկածախնդրությանը: Աղջիկը երբեք փող չի ունեցել, բայց ունի գեղեցկություն, խելք և մեծ հավակնություններ: Իսկ Պարկերին դրդում են չարությունը և արդարությունը վերականգնելու ցանկությունը: Ֆիլմի հիմքում ընկած են  հայտնի գրող Դոնալդ Է.Ուեստլեյկի վեպերը, որի գրքերով նկարահանվել են «Հաշվեհարդարը» Մել Գիբսոնի կատարմամբ և   «Երկվորյակը» Պիեռ Ռիշարի կատարմամբ: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան նշանակված է 2013թ.  հունվարի 25-ին:

Դիտվել է 1858 անգամ:
Print Friendly

Leave a Reply