Գյումրիում կառուցված բոլոր բնակարանները բաշխված են (video)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 4, 2012 14:47

Երեկ Գյումրիում, Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի մասնակցությամբ, կայացավ երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների համար կառուցված և նախորդ ամիսներին կայացած վիճակահանությունների ժամանակ չբաշխված 18 (15 հատ` մեկ, 1 հատ` 2, 2 հատ` 3 սենյականոց) բնակարանների բաշխման վիճակահանությունը: Այսպիսով, ՀՀ կառավարության կողմից աղետի գոտում իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակում, Գյումրու «Մուշ»-2 եւ «Անի» թաղամասերում երկրորդ փուլով կառուցված բոլոր` 1756 բնակարանների բաշխվեցին: Իսկ բնակարաններ ստացած ընտանիքները երկար սպասված բնակարանամուտը վերջապես հնարավորություն կունենան տոնել միայն առաջիկա շաբաթվա ընթացքում:

Նշենք, որ «Շիրակ կենտրոնի» կողմից, ինչպես նախորդ բոլոր, այնպես էլ այս` բնակբաշխման վերջին վիճակահանության ամբողջ ընթացքը տեսաձայնագրվել է:

Ներկայացնում ենք հոկտեմբերի 3-ին կայացած բնակբաշխման վիճակահանության ամբողջական տեսագրությունը:

Շիրակ կենտրոն հկ

Դիտվել է 967 անգամ:
Print Friendly

Leave a Reply