Երևանի մետրոպոլիտենում վաղը ուսումնավարժանք տեղի կունենա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 4, 2012 14:44

Հոկտեմբերի 5-ին «Երևանի մետրոպոլիտեն» ՊՓԲԸ դեպոյի տարածքում (մետրոյի Չարբախ կայարան, հայ-բելառուսական առևտրի կենտրոնի խաչմերուկից քիչ հեռու) կանցկացվի հատուկ տակտիկական ուսումնավարժանք, որի թեման է «Մետրոյի աշխատակիցների և ուղևորների պաշտպանական միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում»։

Սցենարի համաձայն` մետրոյի ուղևորատար վագոններից մեկում բռնկվել է պայմանական հրդեհ, որը տարածվել է դեպի կառամատույց։

Ուսումնավարժանքին ներգրավված են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ մասերից 3 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք, շտապօգնության 2 բրիգադ, ոստիկանության 1 հերթապահ մեքենա` իր անձնակազմով, մետրոպոլիտենի հրդեհաշիջման և վթարավերականգնողական խմբերը։

Դիտվել է 883 անգամ:
Print Friendly

Leave a Reply