Ֆիլիպինյան բանտի հազարավոր կալանավորների պարը դարձել է YouTube-ի հիթը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 4, 2012 13:35

Ինչ՞ով զբաղվել բանտում:  Տխրե՞լ, հաշվելով ազատության հասնելու օրերը: Ֆիլիպինյան Սեբու գավառի  բանտերից  մեկի կալանավորները կարծում են, որ տխրել միշտ էլ կարելի է, նույնիսկ իրենց կարգավիճակում:  Նրանք գերադասում են պարել , ընդ որում միասին: Հանցագործները նկարահանել են իրենց պարի տեսահոլովակը, որը դիտել  է  ավելի քան մեկ միլիոն մարդ, հաղորդում է   NY Daily News-ը:

Սեբուի Ուղղիչ  ու վերականգնողական կենտրոնի սաները  հայտնի դարձան ամբողջ աշխարհում`  պարելով հայտնի հարավկորեական  Gangman Style շլյագերը, որի հեղինակը ասիական հայտնի ռեպեռ  Psy-ն է:

Կալանավորները  պարում  են  բանտի բակում `հորդառատ  անձրևի տակ:  Ինչպես գրում են ամերիկյան լրագրողները, ֆիլիպինյան պարային խմբի, որը բաղկացած է հազարավոր հանցագործներից,  բեկումնային պահը ժամանակի հարց էր: Սեպտեմբերի վերջին պատրաստված տեսահոլովակը առաջինը չէ կալանավորների կարիերայում:  Ավելի վաղ նրանք Մայքլ Ջեքսոնի երգերի տակ  հասցրել են մրցել իրենց սահուն և պլաստիկ շարժումներով:

Չորս օրում նրանց պարը  Gangman Style կոմպոզիցիայում  YouTube-ում հավաքել է ավելի քան  1 200 000 այցելություն:  Ըստ  Billboard-ի , գրավիչ Հիպ-Հոպը հարավ -կորեական  երգերի աղյուսակում ամենաբարձր տեղում է:

Դիտվել է 1444 անգամ:
Print Friendly

Leave a Reply