Թմրամիջոց՝ գուլպայի միջից և գրպանից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 4, 2012 12:32

Հոկտեմբերի 3-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Մյասնիկյան փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Էդգար Մ.-ին:
Խուզարկությամբ նրա գուլպայի միջից հայտնաբերվել է 0,7 գրամ մարիխուանա թմրամիջոցի նմանվող կանաչ զանգված:
Էդգար Մ.-ն հայտնել է, որ թմրամիջոցը չորացրել է ծխելու միջոցով օգտագործելու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Հոկտեմբերի 3-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության Էրեբունու և Շենգավիթի բաժինների ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Երևանի Տիտոգրադյան փողոցից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Վահե Հ.-ին: Խուզարկությամբ նրա անդրավարտիքի գրպանից հայտնաբերվել է 1,5 գրամ կանեփանման զանգված:
Վահե Հ.-ն հայտնել է, որ զանգվածը մարիխուանա թմրամիջոց է և պահել է իր օգտագործման համար:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ երկու դեպքի առնչությամբ էլ կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 798 անգամ:
Print Friendly

Leave a Reply