Ինտերնետ կախվածությունը հնարավոր է պաշտոնապես հիվանդություն ճանաչվի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 4, 2012 12:24

Ինտերնետ կախվածությունը տիպիկ  սևեռուն, կոմպուլսիվ-իմպուլսիվ խանգարում է, որը պետք է ներառել հոգեբուժության տեղեկատուի մեջ:

Նման կարծիք է հայտնել Օրեգոնի առողջության ու գիտության  համալսարանից Ջերալդ Բլոկը` American Journal of Psychiatry-ի էջերում:

Չինացի բշիշկները դեռևս 2008-ին են ինտերնետ կախվածությունը պաշտոնապես հիվանդություն ճանաչել: Հիվանդության բնութագրումն ու ախտորոշման չափանիշները մշակել են Պեկինի կենտրոնական հոսպիտալում` 1,3 հազար “խնդիրներով” մարդկանց  հետազոտման արդյունքների հիման վրա: Այդ ախտանշաններից են`համացանց մտնելու անհաղթահարելի ձգտումը, մտավոր ու ֆիզիկական հյուծումը, նյարդայնությունն ու գրգռվածությունը, քնի խանգարումն ու ուշադրության կենտրոնացման պակասը: Իսկ ամերիկացի մասնագետը ինտերնետ կախվածությունը բնութագրել է ` “համակարգչային խաղերով, պոռնոգրաֆիայով, էլեկտրոնային փոստով  չափազանց տարվածությունը”: Նա ասում է, որ սրանք բացահայտ հոգեկան կախվածության նշաններ են: Այլ կերպ` օգտատերերը կարող են համացանցին միանալու անհաղթահարելի ու հետապնդող ցանկություն ունենալ:

Իսկ այլ մասնագետներ նշում են, որ օգտատիրոջ` համակարգչից օգտվելու նորմն ու հիվանդագին  չափի սահմանն աննկատ է: Ինչն էլ տվյալ խանգարման ախտորոշումը  դժվարացնում է:

Դիտվել է 1180 անգամ:
Print Friendly

Leave a Reply