Հրդեհներ խոտածածկ տարածքներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 4, 2012 11:53
Հոկտեմբերի 3-4-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել հանրապետության խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Գոգոլի փակուղում այրվել է 100 քմ, Սևքարեցի Սաքոյի փողոցում` 8 հա, Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղի մոտակայքում` 5 հա, Ագարակ գյուղի մոտ` 2 հա, Աշտարակ–Ուջան ավտոճանապարհին` 10 հա, Բազմաղբյուր գյուղի մոտակայքում` 40 հա, Շիրակի մարզի Աշոցք գյուղում` 80 հա, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին` 8 հա, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում` 6030 քմ, Հրազդանի տարբեր թաղամասերում` 3000 քմ և 2 հա, Սևան–Դիլիջան ավտոճանապարհին` 550 քմ, 1 եղևնի և 15 ծառի կոճղ, Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի մոտակայքում` 10 հա խոտ:






Facebook
Tweet This
Email This Post
