Գազի արտահոսք ՃՏՊ-ի հետևանքով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 4, 2012 11:52

Հոկտեմբերի 3-ին, 23.33-ին տեղեկություն է ստացվել, որ Նորավան–Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ;

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ին պատկանող «ԳԱԶել» մակնիշի 209 ԼՕ 67 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման:

Մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ, 1965 թ. ծնված Գագիկ Հովակիմյանը թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը լավ է:

Ժամը 23.58-ին հրշեջ-փրկարարները վերացրել են գազի արտահոսքը:

 

Դիտվել է 919 անգամ:
Print Friendly

Leave a Reply